Մերօրյա ողբերգություն. Աղետի գոտու վերածված Լոռին (ֆոտոշարք)

Մերօրյա ողբերգություն. Աղետի գոտու վերածված Լոռին (ֆոտոշարք)

Մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևները Լոռու և Տավուշի մարզերը դարձրին աղետի գոտի: 1988 թվականի ողբերգական երկրաշարժից հետո սա, թերևս, ամենամասշտաբային աղետն է, որ պատուհասել է Հայաստանի ժողովրդին:

Հատկապես տուժել է Լոռին. հարյուրավոր ընտանիքներ զրկվել են գույքից, բնակարանից, մի շարք համայնքներ բառի բուն իմաստով հայտնվել են շրջափակման մեջ, և մինչ օրս կան համայնքներ, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարումը չի վերականգնվել: Ցավոք, ունեցանք նաև զոհեր...

MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանն այցելեց աղետի գոտու վերածված Լոռու մարզ և արձանագրեց այն, ինչ ունենք ողբերգությունից տասն օր անց: Ցավոք, դեռ շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի մարդկանց բնականոն կյանքը վերականգնվի...