ԼՂ-ից տեղահանված քաղաքացիների զենք-զինամթերքի մասին բազա չկա․ Ղազարյան

ԱԺ-ում 2024 թվականի պաշտպանության ոլորտի բյուջեի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանից հետաքրքրվեց նոր տեսախցիկներ տեղադրելու գործընթացից, քանի որ հաճախ շատ հանցագործներ կարողանում են այս բացի պատճառով խուսափել պատասխանատվությունից։

Ղազարյանը շեշտեց, որ մոտ ժամանակներում նախատեսվում է բացերի լրացում իրականացնել։ 

Սարգսյանը հետաքրքրվեց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց զենք կրելու իրավունքի հաշվառման մասին։

Ղազարյանը նշեց, որ ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների մոտ բավականին մեծ քանակությամբ և՛ օրինական, և՛ ապօրինի զենք զինամթերք կա։

«Բազան չկա, տեղեկություն չունենք, հիմա աշխատում ենք ԼՂ ոստիկանության աշխատակիցների հետ»,-նշեց Ղազարյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում