Կրակոցներ են հնչել «Դվին» հյուրանոցային համալիրում․ մանրամասներ

Ապրիլի 10-ին, կրակոցներ են հնչել Երևանում հայտնի «Դվին» հյուրանոցային համալիրում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։00-ի սահմաններում դեռևս անհայտ տեսակի զենքից կրակել և վնասել են Պարոնյան փողոցի 40 հասցեում գտնվող «Դվին» հյուրանոցային համալիրին պատկանող «Ֆյուչր Թասեր» մասնաշենքի 10-րդ հարկի 2 ֆասադային պատուհանները:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։