Բժիշկը զգուշացնում է տարածված սննդակարգի մաhացու վտանգի մասին

Բժիշկը զգուշացնում է տարածված սննդակարգի մաhացու վտանգի մասին

Սննդաբան Ալբինա Կոմիսարովան ասել է, որ մսակերների հետզհետե տարածված սննդակարգը, ըստ որի կարելի է ուտել միայն կենդանական ծագման մթերքներ, մահացու վտանգ է ներկայացնում առողջության համար։ Այս մասին բժիշկը խոսել է իր տելեգրամյան ալիքում, գրել է «Լենտան»։

Բժշկի խոսքով՝ նման սննդակարգը բաղկացած է միայն հագեցած ճարպերից, ինչը մեծացնում է խոլեստերինի մակարդակի բարձրացման վտանգը, իսկ արդյունքում՝ սրտի կաթվածի և ինսուլտի վտանգը։ Բացի այդ, կարմիր մսի մեծ քանակությունը մեծացնում է կոլոռեկտալ քաղցկեղի վտանգը:

Բժիշկը նման սննդակարգի մեկ այլ վտանգ է անվանել սննդանյութերի պակասը։ Կոմիսարովան զգուշացրել է, որ սննդակարգում բանջարեղենի, մրգերի և հացահատիկի բացակայությունը բացասաբար կանդրադառնա աղիքային միկրոբիոտայի վրա։

Բացի այդ, այս դիետան ներառում է բազմաթիվ արգելքներ, որոնք կարող են դառնալ սննդային խանգարումների խթան։