«Թրամփը Գրենլանդիան չի ստանա». հարցում է հրապարակվել

«Թրամփը Գրենլանդիան չի ստանա». հարցում է հրապարակվել

Գրենլանդիայի բնակիչների ճնշող մեծամասնությունը դեմ է, որ իրենց կղզին դառնա Միացյալ Նահանգների մաս, հաղորդում է դանիական TV2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Verian-ի կողմից անցկացված հարցումը, որը պատվիրել է Berlingske թերթը։

Գրենլանդիայում բնակիչների 85%-ը չի ցանկանում միանալ ԱՄՆ-ին։

Հարցվածների 6%-ը կողմ է արտահայտվել, իսկ 9%-ը դժվարացել է պատասխանել։ Հարցվածների 45%-ը Դանիայից անջատվելը հօգուտ ԱՄՆ-ի գնահատել է որպես «վտանգ Գրենլանդիայի համար»։

Հունվարի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պաշտոնը ստանձնելուց առաջ հայտարարել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը։ Նա ընդգծել էր դրա ռազմավարական նշանակությունն «ազգային անվտանգության» և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից։

Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն ասել էր, որ կղզին չի վաճառվում և երբեք չի վաճառվի:

Դանիայի արտաքին գործերի նախարար Ռասմուսենն ասել է, որ Թրամփը Գրենլանդիան չի ստանա, քանի որ «այն պաշտպանված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ»։