Բժիշկը զգուշացնում է վիտամին D-ի պակասի հետևանքների մասին

Վիտամին D-ի պակասը կարող է խաթարել կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակությունը, ինչը կարող է հանգեցնել ուռուցքի ձևավորման, ոսկորներից կալցիումի արտահոսքի և արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացման: Ասել է բժիշկ Յուրի Պոտեշկինը kp.ru-ին։
Նրա խոսքով՝ նման հետեւանքները կարող են մեծացնել երիկամներում քարերի առաջացման եւ ստամոքսի հիվանդությունների սրման վտանգը՝ թթվայնության բարձրացման պատճառով։
«Ինձ հաճախ են դիմում հիվանդներ, ովքեր տառապում են մկանային թուլությունից, ավելացած հոգնածությունից և գիշերային ջղաձգությունից: Մենք ստուգում ենք ֆոսֆոր-կալցիումի նյութափոխանակության ցուցիչները (վիտամին D, կալցիում, պարաթիրոիդ հորմոնի թեստեր): Եվ դրանց նորմալացումից հետո ամեն ինչ կարգավորվում է»,- ընդգծել է Պոտեշկինը: