Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը ժամանակավորապես արգելվեց․ մանրամասներ

Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը հուլիսի 2–ից ևս 6 ամսով ժամանակավորապես արգելվեց։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է․ «Ժամանակավոր արգելքի կիրառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից»։
Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա, 2022 թ.՝ 4700 տոննա)։