16-ամյա պատանին դանակահարել է 19-ամյա բյուրեղավանցուն

 16-ամյա  պատանին դանակահարել է 19-ամյա բյուրեղավանցուն

Հունվարի 4-ին ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որժամը 21.00-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքում դանակահարություն է եղել: Ժամը 22.30-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. կրծքավանդակի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր դիմել 19-ամյա մի երիտասարդ:

Պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի «Օղակաձև» զբոսայգում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 19-ամյա բյուրեղավանցուն դանակահարել էր Երևանի բնակիչ 16-ամյա մի պատանի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նա դեկտեմբերի 5-ի ժամը 01.30-ին հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: