«Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ հաղորդում կներկայացվի ՀՀ գլխավոր դատախազություն

Սրբազան Հայաստան նախաձեռնությունը տեղեկացնում է, որ մի խումբ քաղաքացիներ որոշել են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել «Little Big» խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն:
Հիշեցնում ենք, որ վերջինս մի քանի ամիս առաջ Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավարելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները։
Մի քանի օրից` 2023թ. օգոստոսի 12-ին Իլյա Պրուսիկինը ցանկանում է համերգով հանդես գալ Հայաստանում: Այդ իսկ պատճառով կա մտադրություն 09.08.2023թ. արդեն գրավոր հաղորդումը հանձնել դատախազությանը: