Նորվեգիայում գողացել են Հոլանդի արձանը

Նորվեգիայում գողացել են Հոլանդի արձանը

Նորվեգիայի Բրայն քաղաքում գողացել են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի փայտե արձանը։ Jærbladet-ի տվյալներով՝ երեք մետրանոց փայտե քանդակի առեղծվածային կորուստը, որը կշռում է գրեթե 600 կգ, հայտնաբերվել է օգոստոսի 24-ի առավոտյան։

ArmSport.am-ի հաղորդմամբ, ըստ աղբյուրների՝ ինչ-որ մեկը կապվել է արձանի տերերի հետ և ասել, որ նրանք գողացել են այն ոչ այնքան գրավիչ արտաքինի պատճառով։ Օգոստոսի 22-ի երեկոյան պատվանդանի մոտ բեռնատար է նկատվել, որի օգնությամբ էլ տարել են քանդակը։

Հիշեցնենք, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Անգլիայի Պրեմիեր լիգայում երեք հանդիպման ընթացքում նորվեգացին կարողացել է խփել երեք գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։