Խոշոր հրդեհ Այգեստանի տներից մեկում, գյուղապետն ու բնակիչները տարհանել են մորն ու հաշմանդամ որդուն. Shamshyan

Խոշոր հրդեհ Այգեստանի տներից մեկում, գյուղապետն ու բնակիչները տարհանել են մորն ու հաշմանդամ որդուն. Shamshyan

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարրության փրկարար ծառայության 911 ճգմաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Այգեստան բնակավայրում տուն է այրվում:
  
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտաշատի և Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկտներից 1-ական մարտական հաշվարկ: 

 
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները՝ Այգեստան վարչական շրջանի ղեկավար Մանուկ Հարությունյանի գլխավորությամբ: Այնուհետև հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Այրվել է տան խոհանոցի ողջ գույքը, հյուրասենյակի գույքի մի հատվածը և առաստաղը: Պարզվում են նաև հրդեհի պատճառները: