ԱԱԾ մարմիններում հավելավճար կստանան․ մանրամասներ
Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքներում փոփոխություններ պետք է իրականացվեն։
Այդ մասին այսօր կառավարության նիստում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
Նրա խոսքով՝ փոփոխությունների նպատակը անվտանգային մարմիններում ատեստավորման համակարգի ներդրումն է։
«Դրա արդյունքում կլինի առավել բարձր վարձատրության նախատեսում, ինչպես նաև ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովում»,- նշեց ԱԱԾ տնօրենը։
Բացի այդ, Աբազյանի խոսքով՝ ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման և վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում կհաշվարկվի հավելավճար։
Մանրամասները՝ տեսանյութում։