Ում չի կարելի կանաչ սոխ

Սոխի կանաչ սնամեջ տերևների 100 գրամում պարունակվում է մոտ 2 մգ բետա-կարոտին, 30 մգ ասկորբինաթթու, 18 մկգ ֆոլիաթթու, 1 մգ վիտամին E, B և K վիտամիններ, ռուտին։ Տերևը հարուստ է ցինկով և երկաթով, կալիումով, պարունակում է մագնիում, կալցիում, ֆոսֆոր, ծծումբ, ֆտոր, քլոր, ալյումինիում, մարգանեց, պղինձ, քրոմ, կոբալտ, մոլիբդեն։
Սոխի բոլոր տեսակները և դրանց մասերը պարունակում են նյութեր, որոնք կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը, իջեցնում են ճնշումը և կարգավորում սրտի աշխատանքը։ Նման հատկություններ ունի նաև սխտորը։ Կանաչ սոխը հարուստ է B2 վիտամինով, որը կանխարգելում է ճարպային նստվածքի առաջացումն անոթների պատերի վրա։
Չնայած բոլոր դրական կողմերին, կա նաև որոշակի հակացուցումներ: Կանաչ սոխը կարող է զարկերակային ճնշման տատանումներ և անոթային սպազմ առաջացնել, «Դոկտոր Պիտեր» պորտալին հայտնել է բժիշկ-թերապեֆտ, գաստրոէնտերոլոգ Վերա Սամսոնովան։
Թարմ կանաչ սոխ ուտելուց հրաժարվելը նրանց համար է, ովքեր ունեն սրտի հետ կապված խնդիրներ և երակային պաթոլոգիաներ։ Կանաչ սոխը կարող է նաև առաջացնել արյան ճնշման անկում և հիպերտոնիկ ճգնաժամ:
«Կանաչ սոխի հետ նաև հղիության ընթացքում պետք է զգույշ լինել, դրա ընդունումը պետք է սահմանափակել փոքր քանակությամբ՝ բառացիորեն աղցանի մեջ մի բուռ մանր կտրատած»,-ասել է մասնագետը։
Առողջ մարդը նույնպես չպետք է չափից շատ ուտի կանաչ սոխը, օրական հինգ թերթիկը բավական է, սա կարող է օգնել հաղթահարել անքնությունն ու ամրացնել նյարդային համակարգը։