BMW-ն բախվել է MAN մակնիշի թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսին․ կա վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ռոբերտ Գրիգորյանն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 74 երթուղին սպասարկող MAN մակնիշի էկո ավտոբուսին։
Տեղում սթափության փորձաքննության է ենթարկել ավտոբուսի վարորդը՝ Երևանի բնակիչ, 50-ամյա Սարգիս Մինասյանին, պարզվել է որ նա եղել է սթափ։ BMW-ի վարորդը նույնպես եղել է սթափ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։