Ինչո՞ւ է պաշտոնից ազատվել Մհեր Գրիգորյանի խորհրդականը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստորագրել է որոշում, որով նոյեմբերի 13-ից պաշտոնից ազատվել է իր խորհրդական Մանե Ադամյանը:
Թեպետ նա դեռ աշխատանքի գալիս է, մեզ ասաց, որ կիսատ աշխատանքներ ունի, որ պետք է ավարտի:
Mediahub-ը հետաքրքվեց, թե ինչո՞ւ է ազատվել պետական ապարատում զբաղեցրած պաշտոնից և ինչո՞վ է զբաղվելու, Ադամյանն ասաց, որ ազատվել է սեփական դիմումի համաձայն և զբաղվելու է միջազգային կազմակերպությունում խորհրդատվական աշխատանքով:
Ադամյանի տեղը դեռ թափուր է:
Վահե Մակարյան