Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում

Խոշոր ավտովթար Հրազդանի կիրճում

Երեւանում, այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի կիրճում բախվել են Երևանի բնակիչներ՝ 24-ամյա Տիգրան Մանուկյանի վարած BMW մակնիշի և 32-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Vauxhall Astra մակնիշի ավտոմեքենաները։ 

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ։  Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։