Բենզինի գինը համեմատեք Վրաստանի գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՝  ոչ. Գևորգյան

ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն անդրադարձավ Հայաստանում բենզինի գնի կտրուկ թանկացմանը: Ըստ նրա՝ գնային տատանումները կապված են ներմուծման դերակատարների ծավալների ու նոր խաղացողների հայտնվելու հետ:

Գևորգյանը նշեց, թե սխալ է վառելիքի գները համեմատել, օրինակ, Վրաստանի հետ. 

«Վերցրեք բենզինի գինը, համեմատեք Վրաստանի մանրածախ գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՝ ոչ։ Մեզ մեղադրում են, թե ինչպե՞ս է այսպես ստացվում»,- ասաց նա: 

Մանրամասները՝ տեսանյութում