16 ծնող տուժող է ճանաչվել. փաստաբանը՝ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու գործի վերաբերյալ

16 ծնող տուժող է ճանաչվել. փաստաբանը՝ Եռաբլուրում զոհվածների ծնողներին բերման ենթարկելու գործի վերաբերյալ

Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողներին բերման ենթարկելու գործով 16 ծնող տուժող է ճանաչվել։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները ակցիա էին իրականացրել՝ նշելով, որ Կառավարության ոչ մի ներկայացուցիչ իրավունք չունի Եռաբլուր մտնելու։ Ակցիայի արդյունքում միջադեպ էր տեղի ունեցել ոստիկանների և ծնողների միջև, որից հետո ծնողներին բռնի ուժով բերման էին ենթարկել։ 

«Նախաքննությունն ակտիվ փուլում է։ Այս պահին գործողությունները նորմալ, իրենց հունով ընթանում են, վերջնարդյունքը չգիտեմ, թե ինչ գնահատականով կավարտվի, բայց փաստ է, որ մարմիններն այս պահին օպերատիվ աշխատում են։ Ենթադրում եմ՝ ոստիկաններին կհարցաքննեն մեզ հարցաքննելուց հետո, որպեսզի ապացուցողական բազա ունենան իրենց ձեռքի տակ»,-ասաց նա։

Լիաննա Թորոսյան