Կապանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Կապանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Արմեն Հարությունյանի հանրային սննդի օբյեկտում (Սյունիքի մարզ, ք. Կապան) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝

- հանրային սննդի օբյեկտում սանհանգույցի դուռն անմիջապես բացվում է  սննդամթերքի մշակման սենյակի մեջ, միացված չէ գործող կոյուղուն, չունի բնական և արհեստական օդափոխանակություն,

-  հանրային սննդի օբյեկտն ապահովված չէ լվացարանով, անձնակազմի համար հանդերձարանով, լվացող և ախտահանող նյութերի առանձնացված պահման տարածքով,

- սննդի կառույցի պատերը չունեն հարթ մակերես, պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, չի կանխարգելվում կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

- սննդամթերքի հետ շփվող անձնակազմը (2 աշխատակից) չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: