Մասնագետը զգուշացրել է ատամների համար շիլայի և կարտոֆիլի վտանգի մասին

Մասնագետը զգուշացրել է ատամների համար շիլայի և կարտոֆիլի վտանգի մասին

Ատամների առողջությունը պահպանելու համար շիլան ու կարտոֆիլը պետք է զգույշ օգտագործվեն։ Ասել է ատամնաբույժ Ալեքսեյ Անտիպենկոն։

Նա Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է դրանց վտանգի մասին։

Անտիպենկոն բացատրել է, որ այնպիսի մթերքներ ուտելուց հետո, ինչպիսիք են շիլան կամ կարտոֆիլը, ատամների վրա մնում է փափուկ և կպչուն փառ, որը 48-72 ժամ հետո վերածվում է պինդ ատամնաքարի։ «Այս քարը հնարավոր չէ ինքնուրույն մաքրել և ժամանակի ընթացքում առաջացնում է բերանի խոռոչի լուրջ հիվանդություն՝ պարոդոնտիտ»,- զգուշացրել է բժիշկը։

Ըստ նրա՝ այս պաթոլոգիայի դեպքում ատամը կորցնում է իր շրջանաձև կապանը, ինչի պատճառով ոսկորն աստիճանաբար նվազում է, ատամը թուլանում է և ընկնում։

Հիվանդության զարգացումը կանխելու համար բժիշկը խորհուրդ է տվել ատամները լվանալ օրը երկու անգամ, ինչպես նաև համոզվել, որ ամենօրյա սննդակարգը լինի բազմազան ու ներառի միս, բանջարեղեն, մրգեր, նաև կաթնաշոռ ու կաթ։