Խոշոր վթար՝ Երևանում, բախվել են «Kia» և «Chery», վիրավnր կա․ Shamshyan

Խոշոր վթար՝ Երևանում, բախվել են «Kia» և «Chery», վիրավnր կա․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում՝ Նոյ թաղամասի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Խոսրով Դ.-ի վարած «Chery» մակնիշի և 39-ամյա Հայկ Ն.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Chery»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գուրգեն Գալստյանն ու Սուրեն Հովակիմյանը: 
 
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: