Բոլորս ուզում ենք հավաքականի հաղթանակը․ սա մեր երկրի հեղինակության հարցն է․ Կապառոս

Բոլորս ուզում ենք հավաքականի հաղթանակը․ սա մեր երկրի հեղինակության հարցն է․ Կապառոս

Հունիսի 14-ին Երևանում կայանալիք Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը, հայտնում է armsport.am-ը։

«Ֆուտբոլում չկան զարմանալի բաներ։ Շատ ուժեղ թիմեր են այս խմբում։ Ցանկացած թիմ կարող է ցանկացածին հաղթել։ Այնպես որ կարևոր է նաև մարզադաշտը․ ով խաղում է սեփական դաշտում, առավելություն ունի։

Մենք կախարդական փայտիկ չունենք, որ ստանանք ցանկալի արդյունքը։ Գիտակցում ենք, որ Շոտլանդիան հզոր մրցակից է, ֆիզիկապես շատ լավ պատրաստված։ Սակայն կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք համապատասխան արդյունքի՝ կիրառելով մեր գիտելիքները, հոգին ու սիրտը ու կաշխատենք ուրախություն պարգևել մեր մարզասերներին։

Ի սկզբանե դժվար է ծրագրել, թե ինչպես պետք է խաղաս՝ հարձակվողական, թե պաշտպանողական ֆուտբոլ։ Խաղն ինքը կհուշի։

Պետք է շատ մեծ ցանկություն ունենալ հաղթելու։ Իռլանդիայի դեմ խաղում շատ բաներ լավ արվեց։ Ֆուտբոլում երկու կոնցեպտ կա՝ պաշտպանական և հարձակման։ Ամեն թիմ օգտագործում է իր զենքը։ Իսկ վերջնական արդյունքից հետո այլևս իմաստ չունի խոսել որևէ բանի մասին։ Նա ով հաղթում է, միշտ լավագույնն է։

Համաձայն եմ, որ, երբ հավաքականը խաղում է, խաղում են բոլորը՝ ոչ միայն ֆուտբոլիստները․ մարզիչները, ֆեդերացիան, մարզասերները և դուք՝ լրագրողներդ։ Այդ ամենի գումարը կայանում է նրանում, որ բոլորս ցանկանում ենք մեր թիմի հաղթանակը, որովհետև սա մեր երկրի ու հայկական ֆուտբոլի հեղինակության հարցն է։ Ցանկացած մարդ, ով համապատասխան զգացումներ ունի իր երկրի հանդեպ, պետք է ցանկանա հավաքականի հաղթանակը, այլ կարծիք չկա։

Ֆուտբոլում երկու նպանատիպ հանդիպում չի լինում։ Հուսանք, որ այդպես էլ կլինի, մեր աշխատանքները դրան են ուղղված, նաև ֆուտբոլիստների վերականգնմանն ու մի փոքր էլ բախտի գործոնն է կարևոր։

Հավաքականում մարդկանց առումով մենք աշխարհի չեմպիոն ենք․ սուպեր համախմբված թիմ ունենք»,- ասել է մարզիչը։