«Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» պարտվեց Դորտմունդի «Բորուսիային»:

Դորտմունդում կայացած հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Բորուսիայի» ֆուտբոլիստ Սերու Գիրասին, իսկ «բլաուգրանայի» դարպասը գրավել է Ռամի Բենսեբենիի ինքնագոլի շնորհիվ:

Առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել է 4-0 հաշվով։ Երկու հանդիպումների ընդհանուր հաշվով Հանս-Դիտեր Ֆլիկի թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Ինտեր-Բավարիա խաղի հաղթողի հետ։

Քառորդ եզրափակչի մյուս պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Աստոն Վիլային»: Փարիզցիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Աշրաֆ Հակիմին և Նունո Մենդեսը, իսկ բիրմինգհեմյան թիմից գոլեր խփեցին Յուրի Տիլեմանսը, Ջոն Մաքգինը և Էզրի Կոնսան: