Խնդրել ենք, որ ռուս խաղաղապահները հումանիտար բեռը հասցնեն ԼՂ․ Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի պայմաններում երեկ 361 տոննա հումանիտար աջակցություն է ուղարկվել։ Հումանիտար օգնությունը հասել է Լաչինի միջանցքի մուտքի հատված, ու մենք խնդրել ենք, որ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներն ընդունեն բեռն ու տեղափոխեն ԼՂ։ Այդ մասին Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է հումանիտար բեռի մուտքը ԼՂ։

«Այս գործելակերպն անհասկանալի ու անընդունելի է։ Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման համար պատճառ էր ներկայացնում այն, թե Հայաստանն այն օգտագործում է ռազմական նպատակներով։ Սա անհեթեթ պնդում է, բայց Ադրբեջանն այդ էր բերում՝ որպես պատրվակ»,- ասաց նա։

Փաշինյանը հատ առ հատ ներկայացրեց, թե ինչ է ուղարկվել ԼՂ։

Մանրամասները՝ տեսանյութում։