Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում հրդեհ է բռնկվել

Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 05։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանին պատկանող ջերմոց-տնկարանում։ 

Մինչ կժամանեին հրշեջները, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պարեկները տնկարանի աշխատակիցների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա սահմանազատել տարածքը։ 

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։  Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված տնկարանում որպես պահակակետ շահագործվող վագոն-տնակում։  Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։