Առկա է կապի որակի անկում. Ռոստելեկոմ

Առկա է կապի որակի անկում. Ռոստելեկոմ

Այսօր օրվա ընթացքում քաղաքացիները կրկին բողոքում էին ինտերնետի խափանումներից: Խնդիրները նկատելի էին հատկապես Ռոստելեկոմ Հայաստանի բաժանորդների մոտ:

Քիչ առաջ ընկերությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ հաստատելով, որ խնդիրներ կան.

"Հարգելի բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ առկա է կրկնակի մագիստրալային մալուխի վնասվածք Վրաստանի գործընկերոջ ցանցում, որի վերականգնման համար իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Շնորհիվ մեր պահեստային կապուղիների՝ մենք կարողանում ենք ապահովել ծառայությունների հասանելիությունը, սակայն առկա է կապի որակի անկում։

Վրաստանի մեր գործընկերները վստահեցնում են, որ խնդիրը կլուծվի առաջիկա երկու ժամվա ընթացքում։

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար",- ասված է հայտարարության մեջ։