Նիկոլ Փաշինյանն իրենց տղան է, որին բերել դրել են, որ իրականացնի ինչ-որ մի ծրագիր․ Վանեցյան
Նիկոլ Փաշինյանը չէր կարող որևէ բան անել, եթե թիկունքին չլինեին համակարգեր, օրինակ՝ քաղհասարակություն, որոնք տարիներ շարունակ եղել են ՀՀ-ում։ Այդ մասին 168.am-ի հետ հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» ժամանակ գործում էին համակարգեր, որ բողոքում էին ամեն առիթով՝ կտրած ծառից մինչև ամեն ինչ, իսկ այսօր տեսնում ենք, որ քաղհասարակությունը լռում է։
«Որովհետև Նիկոլ Փաշինյանն իրենց տղան է, որին բերել դրել են, որ իրականացնի ինչ-որ մի ծրագիր»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, Արթուր Վանեցյանն ասաց, որ եթե իմանար այդ ծրագրի մասին, ապա քայլեր կձեռնարկեր այդ ուղղությամբ։
«Եղել է մի իրավիճակ, երբ իմացվել է, որ կան կառույցներ, որոնք ֆինանսավորվում ու ուղղորդվում են օտարերկրյա ուժերի կողմից։ Բոլոր երկրներում էլ կան այդ կառույցները»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։