ՔՊ-ն ներքին և արտաքին ցուգցվանգի մեջ է հայտնվել

ՔՊ-ն ներքին և արտաքին ցուգցվանգի մեջ է հայտնվել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը հետագայում էլ կշարունակի առաջ տանել խաղաղության օրակարգը Հարավային Կովկասում:

ՔՊ-Ադրբեջան «խաղաղության» դարաշրջանի ֆոնին վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով հարյուրավոր հայ զինվորներ զոհվեցին, ՀՀ քաղաքներ և գյուղեր ավերակների վերածվեցին: Այսքանից հետո Փաշինյանն ու թիմը շարունակում են խոսել խաղաղության մասին, անտեսելով թուրք-ադրբեջանական տանդեմի քայլերը՝ նոր լայնածավալ պատերազմ սկսելու և հայ ազգին ֆիզիկապես բնաջնջելու ուղղությամբ:

Բանակը զինելու փոխարեն ՔՊ-ն շարունակում է անիմաստ օրինագծեր բերել ԱԺ, կառավարությունը քննարկում է այնպիսի հարցեր, կարծես թե Հայաստանի հարևանները Ֆրանսիան և Շվեյցարիան են, այլ ոչ թե հայ զինվորներին տանջամահ անող Ադրբեջանն ու նրան ռազմա-քաղաքական աջակցություն ցուցաբերող Թուրքիան:

ՔՊ-ն կորցրել է ադեկվատությունը, նրանց իշխանությունից հեռացնելը՝ հայոց բանակի թիկունքն ամրապնդելու կարևորագույն քայլերից է: ՔՊ-ն հայտնվել է ներքաղաքական և արտաքին քաղաքական ցուգցվանգի մեջ՝ նրանք «այո» են ասել Արևմուտքին, ՌԴ-ին, ԵՄ-ին, Թուրքիային և Ադրբեջանին, սակայն այդ «այո»-ն հայանպաստ չէ:

Ներքաղաքական դաշտում ՔՊ-ն ձևավորել է միաբևեռ իշխանություն՝ ընդդիմությանը ներկայացնելով որպես «ներքին թշնամի» և շարունակելով վարչական և այլ լծակներով վերարտադրվելու քաղաքականությունը՝ հայ ազգի զրո աջակցության ֆոնին:

Վահրամ Բագրատյան