Ինչո՞ւ են Հայաստանում դեղերն այսքան թանկ․ Դանիելյանը՝ Ավանեսյանին
Բազմաթիվ բողոքներ ենք լսում դեղորայքի գնի հետ կապված, հարևան Վրաստանում, օրինակ, դեղը կրկնակի էժան է։ Այդ մասին այսօր ԱԺ-ում դիմելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հետաքրքրվեց, թե ո՞րն է դրա պատճառը, հատկապես, երբ կան դեղեր, որոնք Հայաստանում անգամ հասանելի էլ չեն։
Բացի այդ, Գառնիկ Դանիելյանը նկատեց՝ համայնքային հիվանդանոցները ևս նորմալ չեն գործում, մարդիկ հարյուրավոր կիլոմետրեր հատում են, որ հասնեն Երևան՝ բուժում ստանալու։
Ավանեսյանի պատասխանը՝ տեսանյութում։