Մինչեւ երբ ենք «նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ ապրելու, ինչ լինի՝ զանգենք Մոսկվա. Փաշինյան

Չկա ԵԱՀԿ համանախագահ մի երկիր, որը չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս․ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը, ապա մեջբերում արեց ԵԱՀԿ մինսկի համանախագահ երկրների՝ ՌԴ նախագահի, ԱՄՆ պետդեպարտամենտի՝  ԼՂ-ի կարգավիճակի վերաբերյալ արված հայտարարությունները։

«Ինչ-որ մի աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում մեր դիրքորոշումը եղել է այն, որ կապ չունի, թե ինչ է ասում միջազգային հանրությունը Արցախի կարգավիճակի վերաբերյալ։ Հետո մենք հասկացել ենք, որ այս դիրքորոշումը սխալ է, եւ մենք ոնց ենք միջազգային հանրության դեմ կռիվ տալու»,-նշեց նա։

Անդրադառնալով պաշտոնական Մոսկվայի այն դիտարկմանը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցը չպետք է տեղափոխել երրորդ երկրների պատասխանատվության դաշտ, Փաշինյանն ասաց․ 

«Ինչ-որ տեղ համաձայն եմ դրա հետ։ Ազնիվ չէ, երբ ինչ -որ մի իրավիճակում մենք ասում ենք՝ դե, Մոսկվա, Վաշինգտոն, Բրյուսել տեսեք՝ ինչ եք անում։ Իսկ մենք եւ Ստեփանակերտը ի՞նչ են անում։ Սա է հարցը, մենք պետք է հասկանանք մեր պատասխանատվության դաշտում գտնվող հարցերը։ Մոսկվայի դիրքորոշման մեջ կան շեշտադրումներ, որոնք, եթե թարգմանենք դիվանագիտական լեզվից, այսպես են հնչում. «30 տարի անկախ պետություն եք, որքա՞ն եք պատրաստվում պրոբլեմների դեպքում զանգեք Մոսկվա։ Մինչեւ ե՞րբ ենք մենք՝ «նամակ ռուսաց թագավորին» ժանրի մեջ ապրելու»։ 

Մանրամասն՝ տեսանյութում