Աննա Հակոբյանը, Զելենսկու կինը և այլք Հռոմի Պապի անցկացրած միջոցառմանն են մասնակցել (տեսանյութ)

Աննա Հակոբյանը, Վոլոդիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, Վատիկանում ներկա են եղել Հրապարակային գլխավոր ունկնդրությանը, որն անցկացրել է Հռոմի Պապը:
«Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա էի Հրապարակային գլխավոր ունկընդրությանը, որն անցկացնում էր Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապը։ Ունկընդրությանը ներկա էին ուխտավորներ աշխարհի տարբեր երկրներից»,- հայտնել է Աննա Հակոբյանը։