Ադրբեջանն անտեսում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային հանրության պահանջները․ Բեգլարյան

Ադրբեջանն անտեսում է Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ միջազգային հանրության պահանջները, հայտարարել է Արցախի նախկին պետնախարար, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
«Երբ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը բախվում է միջազգային ճնշումների, անտեսում է միջազգային հանրությանը, հետո հարձակվում է Արցախի վրա և ապատեղեկատվություն տարածում՝ էթնիկ զտումներին ուղղված ավելի մասշտաբային հարձակումների կեղծ արդարացման համար»,-ընդգծել է Բեգլարյանը՝ Twitter-ում։