Փաշինյանի հեռացման հարցով ընդդիմության հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 11-ին

Վարչապետ Փաշինյանի հեռացման հարցով ընդդիմության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը 18։00-ին։
Ակցիաների շարունակական լինելու մասին հայտնել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ Ազատության հրապարկում իր ելույթում։
Նա հստակեցրել է, որ Երևանում կայանալիք ակցիայից առաջ մասնակիցներն իրենց մեքենաներով փորձելու են Հայաստանից հասնել Արցախ:
«Մենք նաև պարտավոր ենք գնալ Արցախ։ Վաղը չէ մյուս օրը` հինգշաբթի, Գարեգին Նժդեհի արձանի մոտից, ժամը 11։00-ին շարասյունով պատրաստվում ենք գնալ դեպի Ստեփանակերտ։ Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կարող են սեփական մեքենաներով գալ, թող գան։ Պետք է ևս մեկ անգամ հաստատենք, որ 120.000 մեր հայրենակից անտեր չէ։ Եթե այսօրվա իշխանությունը չի կարողանում պաշտպանել մեր ժողովրդի այդ հատվածին, ապա մենք պետք է դա անենք։ Ասում է (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին– խմբ.), թե այլընտրանքային ճանապարհը բաց է ապրիլի 1-ից։ Գնանք տեսնենք, թե ոնց է բաց»,– ասել է Սարգսյանը։