«Հանձնել, հանձնել մինչև վերջ». Փաշինյանի արտաքին քաղաքական տեսլականը

Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան անփառունակ այցի հայակործան հետևանքների մասին հայտնի է դարձել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունից: Ըստ Շառլ Միշելի՝ Ալիևն ու Փաշինյանը համակարծիք են, որ անհրաժեշտ է առաջ գնալ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում։
Ալիևն ու Փաշինյանը համաձայնության եկան տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների համար:
ՀՀ արտաքին քաղաքականությունը կազմաքանդած փաշինյանական դիլետանտների թիմը Հայաստանը վերածում է «проходной двор»-ի՝ թուրք-ադրբեջանական տնտեսական, գեոպոլիտիկ, տրանսպորտային նախագծերը կյանքի կոչելու համար:
2018թ.-ից սկսած ՔՊ-ականները կազմաքանդել են իրենց վստահված բոլոր ոլորտները՝տնտեսությունը փլատակների մեջ է, ինչի մասին վկայում են անաչառ տնտեսագետների գնահատականներն ու վիճվարչության տվյալները՝ արտաքին պարտքն ու արտագաղթը Փաշինյանի օրոք նոր ռեկորդներ են սահմանում: Ներգաղթ խոստացած քաղաքական թիմի իշխանության օրոք Հայաստանը լքում են հազարներով:
Ներքաղաքական դաշտում ՔՊ-ականները իշխանության մնալու, աթոռներն ու պարգևավճարները պահպանելու համար ստորագրում են ցանկացած փաստաթուղթ՝ կատարում են ցանկացած հրահանգ, որը գալիս է տարբեր գերտերությունների մայրաքաղաքներից:
Այս պայմաններում, երբ Հայաստանի ինքնիշխանությունն իշխանական «ղումարբազները» հանել են վաճառքի՝ փրկությունն օր առաջ իշխանության հեռացման՝ նոր որակի իշխանության ձևավորման մեջ է, որի կորիզը պետք է կազմեն Հայաստանի ու Արցախի ապագայով մտահոգված քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Այսօր Հայաստանի ու Արցախի շահերի պաշտպանության, ազգային դիմադրության կենտրոնը, առանցքը անցնում է Ֆրանսիայի հրապարակով՝ ազգային, պետականամետ ընդդիմության գերնպատակը՝պետականության փրկությունն է թուլամորթ դիլետանտներից:
Վահրամ Բագրատյան