Ես իմ թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին․ Թուրքիայի հավաքականի մարզիչ

Ես իմ թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին․ Թուրքիայի հավաքականի մարզիչ

«Հայաստանում մեզ շատ լավ դիմավորեցին։ Ես իմ թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին։ Հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում», - այդ մասին Հայաստանի հետ խաղից հետո հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Շտեֆան Կունցը։ 

Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ գերմանացի մարզչի այս խոսքերը բուռն արձագանք են առաջացրել սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, նախօրեին կայացավ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջի տուրի Հայաստան-Թուրքիա հանդիպումը։ Թուրքիայի ընտրանին հաղթեց՝ 2։1։

Նշենք՝ Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 28-ին՝ Կիպրոսի ընտրանու հետ։