Փակ է Երևան-Արտաշատ մայրուղին. Այստեղ է նաեւ Տիգրան Աբրահամյանը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել են Երևան-Արտաշատ մայրուղին։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված ճանապարհի այդ հատվածում։ Քաղաքացիների հետ ճանապարհը փակել է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նախօրեին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր փակելու են փողոցներ ոչ միայն Երևանում, նաև մարզերում։ Արդեն մարզային մի շարք մայուղիներ քաղաքացիների կողմից փակված են։ Նրանք վանկարկում են «Նիկոլ դավաճան», «առանց թուրքի Հայաստան»։
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։