Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել․ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել․ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։  Այս մասին Mediahub.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։

Նա անցնում է նաև մեկ այլ քրգործով. նա մեղադրվում է ընտրողներին ուղղորդելու մեջ: Նրա դեմ հարուցված քրգործով նիստերը շարունակվում են։

Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվել է փետրվարի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։ Կողմ է քվեարկել 67 պատգամավոր, 1–ն անվավեր է համարվել, դեմ և ձեռնպահ պատգամավորներ չկային։