Mediahub-ի գլխավոր խմբագրին հաջողվեց համոզել քաղաքացուն չնետվել կամրջից (տեսանյութ)

Mediahub-ի գլխավոր խմբագրին հաջողվեց համոզել «Հաղթանակ» կամրջից այսօր նետվել փորձող քաղաքացուն հետ կանգնել իր որոշումից:
Քաղաքացին համաձայնեց արգելապատնեշից վերադառնալ մայթ այն պայմանով, եթե ոստիկաններն ու ԱԻՆ աշխատակիցները իրեն մոտ չեն գա և Լիա Խոջոյանի մեքենան նստեց: Այս պահին նա Նաիրի ԲԿ-ում է՝ ինքնազգացողությունն արևի տակ վատացել էր:
Հիշեցնենք, որ քիչ առաջ մի քաղաքացի «Հաղթանակ» կամրջից փորձում էր նետվել։ Ոստիկաններին ու ԱԻՆ աշխատակիցներին չէր հաջողվում նրան համոզել կամրջի արգելապատնեշից վերադառնալ մայթին: Նա պնդում էր, թե երեկ Ոստիկանության Մաշտոցի բաժնում իրեն ծեծի են ենթարկել:
Տեսանյութն՝ այստեղ