Ոստիկանները Վանաձորի տներից մեկի բակում կանեփի 140 թուփ են հայտնաբերել

Ոստիկանները Վանաձորի տներից մեկի բակում կանեփի 140 թուփ են հայտնաբերել

Բազումի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձոր քաղաքի Անդրանիկի փողոցի տներից մեկի 46-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։

Փաստի առթիվ հուլիսի 20-ին նախաձեռնվեց քրեական վարույթ։

Հուլիսի 26-ին իրավապահները Անդրանիկի փողոցի տներից մեկի կից այգում, նախնական զննմամբ, հայտնաբերեցին կանեփի 140 թուփ։

Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։