Սա ինձ լռեցնելու փորձ է․ մեղադրանքը մերկապարանոց հայտարարություն է․ Էրիկ Ալեքսանյան

Լուրեր են պտտվում, թե ինձ մեղադրանք է առաջադրվել  կաշառքի հետ կապված, այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Մեղադրանքը՝ իբրև ես օժանդակել եմ, որպեսզի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը չարաշահի իր լիազորությունները։

Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ խոսելով իրեն առաջադրված մեղադրանքի մասին։

«Միանշանակ, մեղադրանքը չեմ ընդունում. հավատացեք՝ այն հորինված է, այդ ամենը կարող եմ բնորոշել պարզապես մերկապարանոց հայտարարություն»,-ասաց նա։

Ալեքսանյանը նշեց, որ գաղտնիք չէ, որ որպես փաստաբան հայտնի է որպես բազմաթիվ հնչեղ գործերով պաշտպանություն իրականացնող մարդ և ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նույն գործերով, օբյեկտիվ հիմքեր ունենալով, հանդես է եկել սուր քննադատություններով։

 «Սա ոչ այլ ինչ է, քան իմ մասնագիտական գործունեությանը միջամտել, սա ինձ լռեցնելու փորձ է: Մի բան հստակ կարող եմ ասել՝ եթե ինձ լռեցնելու տարբերակը համարում են ինձ մեղադրանք առաջադրելը, կալանավորելը, ապա ասեմ՝ սխալվել են»,-նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում