Պայմանավորվածությունը չի փոխվել․ այսօր սպասում ենք․ Արարատ Միրզոյանը՝ գերիների վերադարձի մասին

Պայմանավորվածությունը չի փոխվել․ այսօր սպասում ենք․ Արարատ Միրզոյանը՝ գերիների վերադարձի մասին

Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն փոխվել, ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Այս մասին այսօր Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով հայ գերիների վերադարձի մասին:  

«Եթե նկատել եք, երկու բաղադրիչ կար՝ գերիների ազատ արձակում և կար Կլիմիայի այդ կոնֆերանսի կոմպոնենտը։ Եվ ահա այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ: Եվ այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Եվ մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները»,- ասաց նախարարը։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ակտիվ տեղեկություններ են տարածում, թե հայ գերիներին կվերադարձնեն այսօր օրվա երկրորդ կեսին:

Հայկական կողմը չի շտապում մեկնաբանել այս տեղեկությունը. ավելի վաղ MediaHub-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Վահե Ենգիբարյանն ասաց, որ այս պահին տեղեկություն չկա։ «Լինելու դեպքում կհրապարակվի»,- հավաստիացրեց նա: