Ծեծել էին 29-ամյա երիտասարդին. նա էլ մի քանի օր հետո կրակել է իրեն ծեծողի վրա

Ծեծել էին 29-ամյա երիտասարդին. նա էլ մի քանի օր հետո կրակել է իրեն ծեծողի վրա

Հունվարի 17-ին, ժամը 20.20-ին, Համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։

Ոստիկանությունիցհայտնում են, որ դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի հատկանիշներով։

Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հետևյալը։ Նախնական տվյալներով՝ տուժողը դեպքից օրեր առաջ Երևանի Կիևյան փողոցում ընկերների հետ ծեծել էր 29-ամյա մի երիտասարդի, որը մայրաքաղաքի բնակիչ է։ Նա էլ, այսպես ասած՝ հաշվեհարդար տեսնելու նպատակով հունվարի 17-ի երեկոյան ընկերների հետ եկել էր մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 27 շենքի բակ ու դարանակալել։ Երբ տուժողը մտել էր շքամուտք, 29-ամյա երիտասարդը ապօրինի պահվող հրազենից մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ և փախել։

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն անցան 29-ամյա երիտասարդին հայտնաբերելու միջոցառումներին, որոնք արդյունք տվեցին փետրվարի 6-ին։ Նա հայտնաբերվեց Երևանի Սևաստոպոլյան փողոցում, ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։

29-ամյա երիտասարդը կալանավորվել է։ Միջոցառումներ են ձեռնարկվում՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։