Լարված վիճակ ԱԺ-ում․ կանչեցին անվտանգության աշխատակիցներին, տեսախցիկներն անջատվեցին
ԱԺ-ում լարված վիճակ է։ Ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունեցավ՝ անդրադառնալով Կառավարության ծրագրի 2022 թվականի թվականի կատարողականին։
Երբ ելույթի համար հատկացված ժամանակն ավարտվեց, Թովմասյանը հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում, և չի իջնելու ամբիոնից։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորեց, որ Թովմասյանն իջնի ամբիոնից։
Նա նկատեց, որ Թովմասյանն ամեն ինչ անում է, որ անվտանգության աշխատակիցները գան, նրան իջեցնեն ամբիոնից, մի քանի նկար ստացվի ու վերջ։
«Անջատել խոսափողը։ Կանչել անվտանգության աշխատակիցներին»,- հրահանգեց Ալեն Սիմոնյանը։
Ապա ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Սիմոնյանին հուշեց, որ ընդմիջում հայտարարի, որից հետո Սիմոնյանն ասաց՝ անջատել ուղիղ հեռարձակումը, ընդմիջում։
Նշենք, որ նախքան տեսախցիկների անջատվելը, կադրերով երևաց, որ ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը մոտեցան ամբիոնին ու կանգնեցին Թագուհի Թովմասյանի կողքին։
Մանրամասները՝ տեսանյութում: