Փինաչու գործ ա արած էլի․ Ավինյանը՝ բնաբաժակների մասին

Պարոն Բեգոյան, երբ խոսում ենք կայացած մեծ խառերի մասին, կարո՞ղ են բնաբաժակները նորից բացվել, որոնց կից 3 մետրի վրա ևս մեկ բնաբաժակ կա, արդյո՞ք հարմար է լինելու գալիք 10 տարվա ընթացքում այդտեղ ծառ տնկելը։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից հետաքրքրվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Բեգոյանը պատասխանեց, որ այդ բնաբաժակները տարընթերցման տեղիք են տվել։ «Էդ բնաբաժակներում հնարավոր չէ ծառ տնկել, որովհետև իրենց կողքի հաստաբուն սոսիներից ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա են, և եթե վերև նայենք, կտեսնենք, որ կողքի սաղարտներն արդեն փակել են տվյալ բնաբաժակի  վերևի մասը, այդ պատճառով այդտեղ ծառը չի կարող աճել»։

Ավինյանը նշեց, որ պետք է ֆիքսել՝ որոշ տեղերում բնաբաժակներ այլևս պետք է չունենան, որպեսզի մայթը նորմալ վերականգնեն։ 

«Կողքի հայացքով, որ նայում ես, փինաչու գործ ա արած էլի»,- ասաց քաղաքապետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում