Վթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին, բախվել են «BMW» ու «Mitsubishi»-ն. Shamshyan

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ բնակավայրի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ս.-ի վարած «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: