Մթերքներ, որոնք բարելավում են քունը․ բժիշկը խորհուրդներ է տվել

Մթերքներ, որոնք բարելավում են քունը․ բժիշկը խորհուրդներ է տվել

Տեխնոլոգ Լյուդմիլա Ռումյանցևայի Lenta.ru-ի հետ զրույցում խոսել է մթերքների մասին, որոնք բարելավում են քունը։

Փորձագետը մարդկանց առաջին հերթին հորդորել է ուտել սաղմոն, թունա և ցանկացած այլ յուղոտ ձուկ։ Այս կերակուրները պարունակում են հսկայական քանակությամբ վիտամին D, օմեգա-3 ճարպաթթուներ և սննդանյութեր, որոնք անհրաժեշտ են սերոտոնինի մակարդակը կարգավորելու համար: Ավելի լավ է ճաշատեսակներ պատրաստել ձկներով ու բանջարեղենով կամ հացահատիկով, որոնք հարուստ են մանրաթելերով։

 «Խորհուրդ եմ տալիս բարձր գլիկեմիկ ինդեքսով ածխաջրեր օգտագործել քնելուց չորս ժամ առաջ, դա կնվազեցնի օրգանիզմում շաքարի քանակը։ Այս մթերքները ներառում են՝ տապակած կարտոֆիլ, որոշ մրգեր, հացահատիկային ապրանքներ, մեղր և քաղցրավենիք: Խորհուրդը օգտակար կլինի նրանց համար, ովքեր երկար ժամանակ են պահանջում քնելու համար»,- ասել է նա։

Ռումյանցևայի խոսքով՝ պետք է ընտրել թեթև ընթրիք, ինչպես նաև կենտրոնանալ բավարար սպիտակուցներով ուտեստների վրա։ «Մարմինը տրոհում է սպիտակուցը ամինաթթուների, որոնք իրենց հերթին ծառայում են որպես նեյրոհաղորդիչների հիմնական շինանյութ: Այս ամինաթթուներից մեկը՝ տրիպտոֆանը, մեծ քանակությամբ հայտնաբերված է սպիտակուցներով հարուստ աղբյուրներում, ինչպիսիք են ձուկը, հավը, հնդկահավը, ձուն, նուշը և դդմի սերմերը»,- ընդգծել է տեխնոլոգը:

Եզրափակելով՝ Ռումյանցեւան ասել է, որ արագ սնունդն ու շոկոլադը, ընդհակառակը, բացասաբար են ազդում քնի որակի վրա։ «Արագ սնունդը խաթարում է ուղեղի աշխատանքն ու դանդաղեցնում թթվածնի հոսքը դեպի այն և առաջանում է հոգնածության զգացում: Քնելուց առաջ շոկոլադ շատ ուտելը նույնպես խորհուրդ չի տրվում»,- նշել է տեխնոլոգը։