Ադրբեջանցիները բարձրախոսով, հայերենով հորդորել են գյուղացիներին լքել Խրամորթ գյուղը

Ադրբեջանցիները կրկին սկսել են սպառնալ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղացիներին։ Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այս ընթացքում բանակցություններ են վարում։
Նշենք, որ արդեն երկրորդ օրն է ադրբեջանցիները բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորել են գյուղացիներին լքել գյուղը։ Այսօր միջադեպը կրկնվել է։
Նրանք հոխորտում են, թե Խրամորթն Ադրբեջան է և, ընդհանրապես, Ղարաբաղն Ադրբեջան է։ Հայերը զբաղեցրել են իրենց հողերը։
Խրամորթը շրջկենտրոն Ասկերանից 6 կմ հեռավորության վրա է, Ստեփանակերտից՝ 21կմ։