Հանրայինի կայքում Վեհափառի ուղերձի հատվածը բացակայում է

Հանրային հեռուստաընկերության կայքի Ամանորի երեկոյի ծրագրում բացակայում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձի մասին ազդարարումը, ինչը նշանակում է, որ Հայաստանի երրորդ Հանրապետության ստեղծման օրվանից առաջին անգամ Վեհափառ Հայրապետի ելույթը չի ցուցադրվելու պետական հեռուստաընկերությամբ: