Գիտնականները հաջողությամբ սառեցրել են մարդու ուղեղն ու նորից կյանքի վերադարձրել․ ի՞նչ է հայտնի

Գիտնականները հաջողությամբ սառեցրել են մարդու ուղեղն ու նորից կյանքի վերադարձրել․ ի՞նչ է հայտնի

Գիտնականները հաջողությամբ սառեցրել են մարդու ուղեղը։ Հետո ապասառեցրել են ու նորից կյանքի վերադարձրել։

Շանհայի Ֆուդանի համալսարանի գիտնականները կարողացել են վերակենդանացնել ավելի վաղ սառեցված ուղեղի հյուսվածքը։ Ուսումնասիրության մասին հոդված է հրապարակվել Cell Reports Methods ամսագրում: Այդ նպատակով օգտագործվել է MEDY հատուկ բաղադրություն, որն օգնել է կենդանի պահել փխրուն ու զգայուն բջիջները սառեցման ժամանակ։

MEDY-ը մեթիլցելյուլոզայի, էթիլեն գլիկոլի և DMSO և Y-27632 միացությունների հատուկ քիմիական համակցություն է: Այս միացությամբ մշակված ուղեղի օրգանոիդները (արհեստականորեն աճեցված բջիջները) շարունակել են աճել նույնիսկ «հալվելուց» հետո։

MEDY-ի ազդեցությունը փորձարկվել է նաև ուղեղի փոքրիկ խորանարդների վրա, որոնք վերցվել են էպիլեպսիայով 9 ամսական հիվանդից։ Դրանք ակտիվ են մնացել հալվելուց հետո առնվազն երկու շաբաթ: Պաթոլոգիական առանձնահատկությունները մնացել են նույնը։

Հետազոտողները նշել են, որ կենդանի բջիջները պաթոլոգիայով պահպանելը աներևակայելի դժվար է։ Այնուամենայնիվ, նոր մեթոդը հույս է ներշնչում։ Ակնկալվում է, որ MEDY-ը կհեշտացնի ուղեղի հիվանդությունների ուսումնասիրությունն ու թույլ կտա գիտնականներին ավելի արդյունավետ կերպով փորձարկել դեղերը: