Մի քանի մլն դրամի ապրանքով բարձված Камаз-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ձորում. վիրավոր կա

Մի քանի մլն դրամի ապրանքով բարձված Камаз-ը բախվել է հողաթմբերին և հայտնվել ձորում. վիրավոր կա

Հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաննեում Արցախի Հանրապետության քաղաքացի, Սյունիքի մարզում բնակվող 48-ամյա Արմեն Խ.-ն իր վարած Камаз մակնիշի բեռնատարով Կապան-Տաթև ավտոճանապարհի 42 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 60 մ առաջ ընթանալով բախվել հողաթմբերին և հայտնվել ձորում: Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արմեն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում բարձված է եղել մոտ 25 մլն դրամի տարբեր տեսակի ապրանքներ: